Armtimes.com-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են: Սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ վիրավորվել է 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:

Այս դեպքերից առաջ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը շրջել է իր զրահապատ «Համեր» մեքենայով, նրան միշտ երկու մեքենայով ուղեկցել են թիկնապահները:

Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը ՎարդանՓիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել