Tert.am-ը գրում է.

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ մեր օրերը հայաբնակ մնացած Վագըֆ գյուղի (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) բնակիչները, չնայած ինտենսիվ արտագաղթին ու դժվարին պայմաններին, շարունակում են իրենց ապագան ու հույսերը կապել հայրենի գյուղի հետ. վերջին 3-4 տարում գյուղում առավել հաճախակի դարձած հարսանիքներն ու ծնունդներն այդ հույսի ամենամեծ աղբյուրն են:

Ինչպես ներկայացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Վագըֆը հիմնականում հայտնի է որպես «ծերացող գյուղ», քանի որ 100-ը չգերազանցող հայ բնակչության մեծ մասը բաղկացած է տարեց կանանցից ու տղամարդկանցից, որոնք չեն ցանկանում լքել հայրենի գյուղը՝ Կիլիկիայի վերջին հայկական բնակավայրը մեր օրերում: 

«Սակայն, արի ու տես, որ Վագըֆում երիտասարդներ էլ կան: Գյուղի օդի՞ց է, թե՞ ջրից՝ չգիտենք, բայց շատ խելացի են այստեղի երիտասարդները: Գյուղի բնակչության թվաքանակի նվազեցման պատճառներից մեկն էլ ուսման հանդեպ մեծ սերն է: Վագըֆի բնակչությունը խիստ նոսրացավ, երբ ուսման նպատակով բազմաթիվ հայ գյուղացիներ այստեղից մեկնեցին տարբեր քաղաքներ ու երկրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել