Panorama.am-ը գրում է.
ՄԻԵԴ-ում լսվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի և անուղղակի կերպով քննարկվում են Արցախի ոչ թե միջազգային իրավական կարգավիճակի, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցեր: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
«Մինչև այն պահը, երբ Եվրոպական դատարանը սկսեց քննարկել, Արցախի կարգավիճակի, անկախացման գործընթացի, պետականությանը վերաբերող հատկանիշների առկայության հարցը երբևէ իրավական հարթության մեջ չի քննարկվել: Քննարկվել է բացառապես քաղաքական կամ հասարակական-քաղաքական կոնտեքստներում: Եվրոպական դատարանում վարույթների ընթացքում սա առաջին ձևաչափն է, երբ մենք քննարկման առարկա դարձնում ենք Ղարաբաղի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը»,- նշեց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանի խոսքով, հայկական կողմը ներկայացնում է բոլոր այն փաստարկները, որոնք հիմնավորում են, որ ԼՂՀ-ն ունի պետությանը բնորոշ անխտիր բոլոր հատկանիշները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



