«Չինաստանը մշտապես հետաքրքրված է եղել դեպի Արևմուտք գնացող տարբեր ճանապարհնե­րով և փորձել է այդ ճանապարհներին գտնել երկրներ, որոնք համեմատաբար ավելի դրական վե­րաբերմունք ունեն չինացիների հանդեպ»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ ՄԵլիք-Շահնազարյանը:
 
Նա նշեց, որ հայ-չինական բարձր մակարդակով հանդիպումների քննարկման հիմնական թեման մեր տարածաշրջանի հաղորդակցության ուղիներն են. «Հասկանալի է, որ ի հակակշիռ թուրքական ազդե­ցության՝ Չինաստանը որոնում է ուղիներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել՝ շրջանցելով Թուր­քիային և Ռուսաստանին, և կապ պահպանել արևմտյան աշխարհի հետ»:
 
Քաղաքագետի խոսքով՝ Չինաստանն այստեղ ներգրավված է որոշակի շինարարական աշխա­տանքների մեջ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճա­նապարհի. «Վերջերս նաև ավիացիոն պատվիրա­կություն եղավ այստեղ: Ես գիտեմ, որ ՀՀ զինված ուժերն իրենց սպառազինության մեջ ունեն չինա­կան արտադրության հրթիռներ, և դա միշտ զսպող մեխանիզմ է եղել Ադրբեջանի համար»:
 
Խոսելով Հայաստան-Իրան համագործակցու­թյան մասին և, մասնավորապես, անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարի այն հայտա­րարությանը, ըստ որի՝ իրենց գերատեսչության հա­մար առաջնային նպատակ է Իրանի դաշնակից պե­տություններին զենքի մատակարարումը՝ նա հետևյալն ասաց. «Շատ հետաքրքիր էր այդ հայտա­րարությունը, որովհետև Իրանն ունի ռազմաարդյունաբերության բավականին մեծ կոմպլեքս, այնտեղ արտադրում են գրեթե ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերին հակառակորդի ագրեսիան կանխելու համար: Իրանը երկար ժամանակ չէր ար­տահանում և այդ ռազմաարդյունաբերությունն իր շահերին էր ծառայեցնում: Այսինքն՝ որպես ալտերնատիվ գնման վայր այդ հայտարարությունը հե­տաքրքիր է»:
 
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ Իրանի հետ մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում գրեթե միշտ գերազանց վիճակում են գտնվել, հետևաբար, ըստ նրա՝ եթե Իրանը պատրաստ է մի­ջազգային շուկա արտահանել իր ռազմական արդյունաբերությունը, ապա Հայաստանը պետք է առա­ջին շահագրգիռ կողմերից մեկը լինի:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ ան­դամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջո­ցով ծանոթանալ իրանական հնարավորություննե­րին, և չի խանգարի հայ-իրանական համագործակ­ցությանը»,-գրում է թերթը: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել