Aysor.am-ը գրում է.
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսի ընդհատումը չունի քաղաքական ենթատեքստ, այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Բոլորին էլ ակնհայտ է, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետությունը ստալինյան, լենինյան բռնապետության ժամանակահատվածի հետ կապված: Այս տարի լրանում է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը, որից հետո` 20-ական թվականներին, սկիզբ դրվեց իրականում շատ լուրջ, լայնածավալ մարդու իրավունքների խախտումներին Հայաստանում, որոնք իրենց գագաթնակետին հասան 1937 թվականին, այսինքն, այս տարի մենք արդեն պետք է անդրադառնանք այդ տխուր տարեթվի 80-ամյակին», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



