Razm.info-ն գրում է.
ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:
Այսպիսով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին: Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Քաղաքացուն տարկետում կտրվի մինչև ուսման ավարտի օրը, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալը:
Նախագծի այս կետի մասին Ռազմինֆոն զրուցեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.
«Տարկետման բոլոր այլ ձևերը, բացի «Պատիվ ունեմ» նախագիծը, որով ի սկզբանե կհայտնես սպա դառնալու քո ցանկությունը և կգնաս էդ դասընթացներին, այլևս գոյություն չեն ունենալու»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։