Գերմանիայի կառավարությունն իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը, հայտնում է Ermenihaber-ը։

Գերմանիայի ՆԳՆ-ը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար:

«Անվտանգության ռիսկ» է համարվում նաև նշված աշխատակիցներին ուղղված շանտաժն ու սպառնալիքները:

Գերմանական մամուլի համաձայն՝ հետախուզության աշխատակիցների համար նախատեսված նշյալ ցանկում այս պահին ներառված են Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Ռուսաստանը, Պակիստանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ցանկում տեղ չեն գտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել