1. Թիֆլիսի թատերականում վերապատրաստման ենք ու վարպետության դասերի։ Լեհ մասնագետների հետ փորձի ընտիր փոխանակում։ Գալու եմ, ուսանողներիս մի լավ չլչլեմ)
Կուզեի՝ էս մասնագետները մեզ մոտ էլ գային, բայց դե....
2. Երեկ մեքենաս տարել էին (իբր) սխալ կանգնելու համար))
ԴԵԿԱՆՆ ՕԳՆԵՑ, միանգամից վերադարձրինք։ Իրենց սիթի փարքինգից զզվում են բոլորը, ես էլ՝ էդ թվում, պարկովշիկներն էլ ստուկաչներ են)
3. Մեր գալու առաջին օրը՝ երեկոյան, քաղաքի կենտրոնում սպանում են ոմն գողական ադրբեջանցու(«օրենքով» գողի, ոմն ուրիշ գողական ազ..- ի (թե դրանց գողականը որս ա)։ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՍ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ։
4. Երևանն ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ հարմար քաղաք է) և անհավանական ԼՈՒՌ։
5. Թիֆլիսում գիշերային կյանքն է շաաատ ակտիվ, ու երևի մերոնց հենց դա է ձգում։
6. Համով ուտելիք, իհարկե, կա ու միշտ։ Բայց սպասարկումը, մատուցումը...
...Մանավանդ եթե հայ ես ու լեզուն չգիտես....
... Լռում եմ (բացառությամբ որոշ ռեստորանների)։
7. Շատ սրտանց կարող են օգնել, եթե մոլորվել ես ու տեղ ես հարցնում, կարող են նստել իրենց մեքենան, քշել, հասցնել տեղ քեզ։ Էդ հարցում սրտանց են շատ, բայց հետիոտնին զիջե՞լ, ԵՐԲԵՔ (մենք Հայաստանում ուղղակի հրեշտակ ենք էդ հարցում)
8. Բարձրախոս են, բայց գոռոցներ՝ մանավանդ հարևանային ներբակային տարածքներում, չեմ լսել։
9. Գիմերային լավ ու ճաշակով երաժշտություն է՝ թե՛ արտասահմանյան փոփ, թե՛ ճաշակով փոփ-վրացական։ Մեր էն անհասկանալի տըմբըլ տաշից՝ նիխտ։
10. Էսքան իր հայրենիքը սիրող, ազգայնական ու իր շահի համար տեղն ու դիրքը պահող, դիվանագիտություն բանեցնող ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահող ես չէի պատկերացնում։ Հրեա՞... Օ, ոչ՜. վրացի։
11. Իրենց ազգային թանգարանի համադրումը, էքսպոզիցիան, ցուցադրության ճաշակը, մոտեցման առանձնահատկությունը... Սիրահարվում ես։ Մե՞նք...
Գերմանիայից մասնագետ են հրավիրում, որ ներկայանալի դարձնեն իրենց պատմությունը, իսկ մենք եղած մասնագետին ենք խանգարում՝ լինի թանգարանագետ, համադրող, թե թատերականի դասախոս։
Ամփոփում. սա ո՛չ նրանց գովքն է (թեև ունեն բազում արժանիքներ), ո՛չ էլ մեզ փնովելու ցանկություն, սթափ, կողքից աչքով դիտարկում է։
Ռուսթավելու վրա գծով շարված են իմ նշած հաստատությունները՝ թատրոնից մինչև իրենց ինստիտուտ, մի քիչ ներքև՝ Ազգային պատկերասրահը, ֆիլհարմոնիան, ժամանակակից նկարիչների պատկերասրահը. ԲՈԼՈՐԸ ՆՈՐՈԳ, մաքուր ու գեղեցիկ դիմահարդարանոցներով, ՑՆՑՈՒՂՆԵՐՈՎ (դերասանը, գրողը տանի, ՊԵՏՔ Է ցնցուղ ընդունի) քրտինքի հոտով արվեստը վաղուց հետաքրքիր չէ, թեև ԴԵՌ զարմացնող է։
Ու էդպես։
Քանի դեռ մենք չենք հաստատել մեր ազգային, պետական, ԿՈՆԿՐԵՏ ճաշակն ու դրա զարգացման մեխանիզմները, մենք կունենանք նույնականացման խնդիրը։
Ճառս ավարտեմ, գնամ դասիս։ 35-ում տարիքով հետ գնալու, բայց մասնագիտորեն առաջխաղացում ունենալու համար ընդամենը սովորել է պետք՝ իմացածդ կիրառելու մղումով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10213092299357929?notif_t=close_friend_activity¬if_id=1505290937331201
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել