ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել ընդունվող փախստականների թիվը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նախագահի լիազորությունները ստանձնելիս Թրամփը 50 հազարի մակարդակի վրա էր հաստատել փախստականների ընդունման քվոտան 2017 ֆինանսական տարվա համար։

Պարբերականի տեղեկություններով՝ քվոտաների կրճատման օգտին է հանդես գալիս նաև քաղաքական հարցերով նախագահի խորհրդական Ստիվեն Միլլերը, ով առաջարկում է ընդունել 15 հազար մարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել