Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին և 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ»խմբակցությունների  հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:

Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները քաղաքական և գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության  առանցքային բաղադրամասերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել