Յուրաքանչյուր անգամ աստղերը փորձում են զարմացնել իրենց երկրպագուներին՝ փառատոնների և այլ միջոցառումներին ներկայանալով ամենաանիրական և յուրօրինակ հանդերձանքներով։ Բայց վերջին տարիներին մի նոր թրենդ է նկատվում՝ կրել մարմինը հնարավորինս շատ մերկացնող զգեստ, այսինքն՝ նրանք փորձում են ցուցադրել իրենց մարմնի հնարավորինս շատ մասեր, սակայն միաժամանակ կրել երկար հագուստ։
Ահա 18 աստղերի երբևէ կրած ամենահամարձակ զգեստները։
Դեմի Լովատոն՝ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ, 2017 թվականի օգոստոսին։
Ջենիֆեր Լոուրենսն էլ այս տարվա սեպտեմբերի 6-ին Լոնդոնում կայացած «Մամ» ֆիլմի շնորհանդեսին կրում էր այս ցանցանման զգեստը։
Դրանից ընդամենը օրեր առաջ կայացած Վենետիկի ֆիլմերի փառատոնին էլ Լոուրենսը կրում էր այս՝ գրեթե թափանցիկ զգեստը։
Կաննի այս տարվա կինոփառատոնին Բելլա Հադիդը որոշել էր ներկայանալ այսպիսի հանդերձանքով։
Իսկ այս զգեստով էլ Քենդալ Ջեները մասնակցել էր Մեթ գալա 2017-ին։
2015 թվականին կայացած երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Քենդալը կրում էր այս զգեստը։ Այդ ողջ ընթացքում նա ստիպված էր շատ զգույշ քայլել, որպեսզի չցուցադրի մարմնի առավել ինտիմ հատվածները։
Սակայն դեռ շատ տարիներ առաջ՝ 2011-ին, Թոնի Բրեքսթոնը համարձակվել էր հանդիսատեսին ներկայանալ Քենդալի կրած զգեստից էլ ավելի բաց զգեստով։
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2017-ին մոդել Քրիս Թեյգենը ևս կրում էր նմանատիպ զգեստ։ Ինչպես տեսնում եք, հագուստի բացվածքի վերին մասում նա ամրակալ էր ամրացրել՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար։
Երգչուհի Սիարան 2016 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը համարձակություն ունեցավ կրել կրկին նույն ոճի՝ ոտքերն ամբողջությամբ ցուցադրող զգեստ։
Մեծ ու երկար բացվածքներից հրաժարվելով՝ Ջեյմի Ալեքսանդրը «Թոր։ Մռայլ աշխարհը» ֆիլմի պրեմիերային կրում էր այսպիսի կիսաթափանցիկ զգեստ։
Սակայն երգչուհի Ռիտա Օրայի՝ 2015 թվականին կրած այս զգեստն իսկապես ավելի բաց է․ այն համարյա ամբողջությամբ թափանցիկ է։
Նույն թվականին նմանատիպ զգեստով էլ մի անգամ հանդես եկավ Իրինա Շեյքը։
Երկար ու լայն բացվածքներով հագուստ կրելու ամենավերջին հայտնություններից է «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։
Իսկ Ռիհաննային բավականին հաճախ կարելի է տեսնել նման համարձակ հանդերձանքներով։
Շատերը երևի կհիշեն, թե 2015-ին Մայլի Սայրուսն ինչ հանդերձանքով էր ներկայացել։
Կրկին Մայլի Սայրուսը՝ իր խենթ զգեստներով։
Բիյոնսեն՝ 2017-ի Մեթ գալային։
Քիմ Քարդաշյանի դեպքում դժվար զարմանաք, երբ տեսնեք նրա համարձակ զգեստը։
Ջենիֆեր Լոպեսը 2015-ի Մեթ գալայի երրորդ աստղն էր, ով կիսաբաց ու կիսաթափանցիկ զգեստով էր ներկայացել։
Կրկին Ջենիֆեր Լոպեսը՝ համարձակ զգեստով։
Այո, Քլոե Քարդաշյանի և Ջենիֆեր Լոպեսի զգեստները շատ նման են, սակայն նույնը չեն։