168.am-ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 12-ին հանդիպում են անցկացնում Մոսկվայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կարծիքներ փոխանակել ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության զարգացման շուրջ: Գլխավոր քարտուղարն ու նրա թիմն ամբողջ քարտուղարության շատ համակարգված աշխատանք են կատարում պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների հիման վրա»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Խաչատուրովն այդ պաշտոնում է գտնվում գրեթե կես տարի: «Արդեն հիմքեր կան՝ լսելու ձեր գնահատականները, մեզ դա շատ օգտակար կլինի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:

Իր հերթին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կարճ ներկայացնելու է այն, ինչ հասցրել Է անել:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել