Tert.am-ը գրում է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկմանը, որը ենթադրում է կարգավորել հարևանային իրավահարաբերությունները, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակետ հայտնեց, որ դրանով միանշանակ կավելանան դատական վեճերը, ինչը նորմալ է:

«Չպետք է դրանից վախենանք, եթե վախենում ենք, ապա կարող ենք նույն տրամաբանությամբ վերացնել ճանապարհային երթևեկության կանոնները, դրանից ոչ մի վեճ չի առաջանա: Կավելանան, կտեսնենք, թե լուծումներն ինչպիսին են»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ հնարավոր չէ հաշվարկել, թե ինչքան վեճեր կան այս ոլորտում: «Իհարկե հնարավոր չէ, որովհետև եթե չկա սուբյեկտի իրավունքը, ի՞նչն ենք հաշվարկում, ի՞նչն է խախտվել»,-ասաց նա:

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ Հրայր Թովմասյանի, այս իրավունքի և՛ իրացման, և՛ պաշտպանության արդյունավետ մեխանիզմների սահմանումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել