Tert.am-ը գրում է.
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցն առանցքային է համարում: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք լայնորեն քննարկել ու ուսումնասիրել են այս հարցը դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց ԵԱՏՄ անդամ դառնալ: Ռուստամյանը վստահեցրեց՝ ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված իրենց մոտեցումները չեն փոխվել: Այս ամենի համատեքստում Ռուստամյանը գտնում է, որ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը դրական կողմ ունի, քանի որ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ թերացումների մասին խոսելու:
«Ընդհակառակը՝ համոզվել ենք, որ Հայաստանի անվտանգության խնդիրները լուծելու ամենաճիշտ որոշումն էր այդ պահին: Մեր տեսակետի ճշմարտացիությունը փաստելու համար ասեմ, որ ԵՄ-ն էլ իր տեսակետը փոխել է, այսօր հնարավորություն է տալիս նորից վերադառնալու «և, և»-ի քաղաքականությանը՝ ունենալով միաժամանակ անդամակցություն թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ համապարփակ պայմանագրով ասոցացվել ԵՄ-ի հետ»,- նշեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



