Aysor.am-ը գրում է.

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) կարծում է, որ ինքն էլ կարող է վարչապետ լինել։

Այսօր Ազգային ժողովում, երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը համապատասխանում է, որ 2018-ին նա դառնա վարչապետ, Հակոբյանը արձագանքեց. «Ես էլ կարող եմ լինել վարչապետ, բոլորն էլ կարող են։ Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, անպայման ինքը կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը և տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն»։

Նրա խոսքով՝ 2018-ից Հայաստանի Ազգային ժողովը դառնալու է թիվ մեկ պետական մարմինը, և Հանրապետականը որպես իշխող քաղաքական ուժ կունենա իր որոշումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել