- այսքան շատ են քամելյոնները, արագ գունափոխվողները և նույնիսկ կաշին փոխողները… Նաև հայրենիքը…
- երեխաներին դարձնում են մեդալակիր, մի կերպ խցկում բուհ, ամեն ինչ անում, որ բարձր գնահատականներ ստանան, հպարտանում են իրենց «հրաշքներով», նրանց խելքն ու խելացիությունը գովերգում՝ իմանալով, որ այդպես չէ, որ այդ ամենը սուտ է, կեղծիք…
- ավտովթարի դեպքում, երբ պետական պաշտոնյա է, քաղաքական գործիչ կամ նրանց ընտանիքի անդամ, ապա անպայման դա նշում են և սկսում քարկոծել՝ մոռանալով, որ նրանք նույնպես քաղաքացի են, մարդ, սովորական վարորդ…
Նշում և հայհոյում, անիծում են՝ անկախ նրանից՝ մեղավոր են, թե ոչ…
- նախկին պաշտոնյաները, քաղաքական գործիչները և, առհասարակ, հայտնիները, երբ ուզում են հիշեցնել իրենց մասին, մի բան պոկեն կամ հասկացնեն, ապա մամուլի ասուլիս են հրավիրում և մեսիջներ ուղարկում իշխանություններին:
- տղամարդիկ մտնում են վերելակ ու սիգարետը կպցնում, կարծես ամբողջ գիշեր կողքիններին թունավորելու մասին են երազել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել