Tert.am-ը գրում է.

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը նշեց, որ հանձնաժողովում համաձայնագիրը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել:

Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստեղծվել է երկկողմանի՝ նախաձեռնող երկրների և գիտնականների համար շահավետ պայմաններով։

Արման Սաղաթելյանը նշեց, որ համաձայնագրում միայն Հայաստանի մասնաբաժինը 50 մլն դոլարի է հասնում, ինչը Հայաստանի համար լուրջ միջոցներ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել