Ուկրաինայի ոստիկանությունը Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում է ներառել տվյալներ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների կողմից լեհ-ուկրաինական սահմանի ճեղքման փաստով։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ թվիթերյան էջում։
Գործ է հարուցվել 332-րդ հոդվածով («Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց անօրինական տեղափոխում»)։ Այն նախատեսում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով, եթե գործողությունները կատարվել են մարդկանց խմբի նախնական պայմանավորվածությամբ։
Ավելի վաղ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին քրեական պատասխանատվության ենթարկել խոստացել էր Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



