Արիզոնա նահագից սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, որ ինքը գլխուղեղի թարախակույտից բուժվելու մեծ շանսեր ունի։

«Ախտորոշումը բավականին դրական է։ Ինձ մոտ քաղցկեղային հիվանդության վատ ձև է, սակայն դեռևս արդյունքները հիանալի են»,-ասել է Մաքքեյնը CNN հեռուստաընկերության եթերում։

Սենատորն անվանել է քաղցկեղը հերթական դժվար փորձություն, որը նա հույս ունի հաղթահարել։

Հանրապետականի օնկոլոգիական հիվանդության մասին հայտարարվել էր հուլիսի 19-ին։ Թարախակույտի հեռացումից հետո Մաքքեյնը խոստացել է վերադառնալ քաղաքական դաշտ։ Վիրահատությունը կատարվել է հուլիսի 14-ին, Ֆինիքս քաղաքի բժշկական կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել