Հայաստան - Սփյուռք միայն առաջին համաժողովն էր՝ 1999 թվականին, որ եղավ ինքնաբուխ, բայց ներառեց Հայաստանի մտավորականությանը, գործարար կարող ուժերին և Սփյուռքի ոչ միայն կուսակցություններին, այլև Հայաստանով մտահոգ բազմաթիվ հայորդիների: Այդ համաժողովից հետո էր, որ Վազգեն Սարգսյանը նույնքան ինքնաբուխ բոլորին հրավիրեց Սարդարապատ, այնտեղ շատ տպավորիչ ելույթ ունեցավ, անգամ երգեց ու այդ տրամադրությունը մեծ լիցք հաղորդեց անգամ այն մարդկանց, ովքեր միայն կողքից էին հետևում համաժողովին:
Դրանից հետո Հայաստան-Սփյուռք համաժողովները ճիշտ կլիներ անվանել ՛՛Հայաստանի իշխանություններ /և նրանց մոտ կանգնած մարդկանց/ - Սփյուռքի կուսակցություններ և մի քանի մեծահարուստներ՛՛ համաժողով:
Իմ համոզմամբ, պետք է հրավիրել ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԱՐՏԱԳԱՂԹՆ ՈՒ ՇԵՆԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ համաժողով, որտեղ իրավունք կունենան մասնակցելու միայն նրանք, ովքեր կոնկրետ բան ունեն առաջարկելու և անելու:
Զազրախոսներից պետք է ազատվել:
Հայերս ժամավաճառության իրավունք չունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել