Tert.am-ը գրում է.
Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, 2007թ.-ին սպանված Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի գրախանութի վրա, այս մասին հայտնում է թուրքական siyasihaber3.org կայքը:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող գրախանութի շենքը փայտե մահակներով զինված մարդկանց հարձակմանն է ենթարկվել, ինչի հետևանքով հոսպիտալացվել է գրախանութի աշխատակիցը: Թուրքական կայքը նշում է, որ վեճը ծագել է գրախանութի դիմաց մեքենա կայանելու շուրջ տարաձայնությունից:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/09/10/dink/2479309
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



