Pastinfo.am-ը գրում է.

Արտակարգ դեպք է գրանցվել Լոռիում. 4 երիտասարդ առեւանգել են անչափահաս մի աղջկա։

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, աղջկան առեւանգել են՝ ամուսնանալու նպատակով, պարբերաբար փոխել նրան պահելու վայրը։ Ապա՝ Էջմիածնի հյուրանոցներից մեկում երիտասարդը, ում համար փախցրել են աղջկան, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է, եւ երիտասարդը դուրս է եկել սենյակից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու և անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել