Փառքդ շատ լինի, Տեր Աստված: Հայտնի իրադարձություններով համեմատաբար անվնաս անցավ մեր ժողովուրդը: Կարծում եմ՝ հիմա կհասկանանք, որ ռահվիրաներն էլ մեր հագովը չեն: Այլ բան պետք է մտածել: Իհարկե, արտագաղթը ելք է անձնական առումով, սակայն երկրի ծավալներով այն կործանարար ելք է: Կրթվելն ու մակարդակները մի քանի աստիճանով բարձրացնելը նույնպես ելք է, սակայն սա էլ շատ երկար ձգվող ու տանջալիորեն դանդաղ պրոցես է` հիվանդը մինչև բուժման ավարտը կարող է չդիմանալ: Էլի մնում է միայն հույսը քաղաքացիական շարժումների վրա դնելը: Երկրում ծագած հրատապ ընթացիկ հարցերին արագ ու կտրուկ արձագանքելով՝ այդ փոքրաթիվ, սակայն շատ մոբիլ խմբերը կարող են էական շտկումներ պարտադրել տիրողներին իրենց հակաժողովրդական քայլերը նախաձեռնելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



