Ամփոփեմ օրը, վազեմ խորհրդարան. դեպոն հանկարծ չկանգնի:
Ինչ արեց Րաֆֆին անցած ողջ ժամանակահատվածում, չանդրադառնանք, բայց ինչ արեց երեկ, թույլ տվեք բոլոր «աբիժնիներին» էլ ավելի հուսահատեցնել:
Կարող է` Րաֆֆին լավ չջոկեց ով ում բարեկամն է: Երբեմն-երբեմն: Նա խաղում էր մասամբ պարտադրված խաղ: Այլոցից: Նույնիսկ իր այդքան շատ ձայն ստանալը այդ խաղի բաղկացուցիչներից էր:
Կարող է նա շատ հետ ու առաջ արեց:
Կարող է ավագանու ընտրություններին ընդառաջ էլեկտորատ կորցրեց: Ժողովրդի մի մասն էլ հիասթափվեց:
Կարող է մի քիչ շատ ձեռ առան ու լուրջ չհամարեցին նրան:
Կարո՛ղ է:
Բայց Րաֆֆին արեց մի բան, որի մասին պետք է անպայման արձանագրել. բոլորիս գոնե այս փուլում տալով մի հրահանգ.
-Ձեռներդ հեռու Րաֆֆուց:
Նույնսիկ այդպես երկչոտ, նա բերեց նոր մշակույթ: Նոր պատմություն:
Նա շրջեց այն էջը, որը կար մինչ այդ ընդդիմության պատմության մեջ. թույնել իրար, գնալ-հասնել Բաղրամյան, ջրցանվել, ծեծվել ու էշ նահատակի պսակը ճակատին դրած` էլ ավելի դառնանալ, էլ ավելի թունավորվել:
Ու ոչնչանալ: Զրո ձեռքբերումով:
Հազար տարի քայլել եմ ընդդիմության հետ` այդպես դառնացած:
Րաֆֆին տաբուն քանդեց:
Ու երբեք հեշտ չէ տաբու քանդողների վիճակը: Նրանք կուտ են գնում:
Անկեղծ ասած` բավականին հուզիչ էր, երբ Արմինեն, Կարինը ձեռները դրել իրենց հոր վրա, տագնապում ու ձայն չէին հանում: Մեկ ձայն իսկ:
Կարծում եմ՝ եթե մեզ համար հեշտ չէր, իրենց համար` որքան հեշտ չէր:
Ինչեւէ:
Այս փուլում, իհակե, Վովայի օգնությամբ (Վովա. Աստծուց խոսք ունեմ քեզ ասելու. չը-հը-պար-տա-նաս, թեկուզ ինքդ քո խորքում, թեկուզ կես դույզն-ինչ վայրկյան. էդպես մի անգամ եղավ, ու դու մարտ տանուլ տվիր. կհասկանաս` ինչից եմ խոսում) մենք նոր ոտնատեղ ձեռք բերեցինք:
-Մեր կորցրած քրիստոնեական ոտնատեղը` քաղաքականություն կոչված` անիծյալ տարածքում:
Մովսեսին ասաց Աստված. քո ամեն ոտնատեղը` դժվարությամբ ձեռք բերված, քոնը լինելու. ուրիշը չի կարենալու այն վերցնել:
Է՜յ, ուրիշներ, ճանաչեք այս ճշմարտությունը, զի երբ ճանաչում եք ճշմարտությունը, այն ձեզ ազատում է:
Ուրիշնե՛ր, հաշտվեք ձեր վիճակի հետ, զի այդպիսին է Աստծո կամքը. ձեզ փոխեք ու ոչ այլոց:
Սերժ Սարգսյան. տեսեք, նկատեք, ձեր բոլոր քայլերը պայմանավորեք այս նոր իրաղությունով. հաշվի նստեք այս փոփոխությունների հետ, բացեք երկրի ներքին ուժը. հրաշալի հնարավորություն է տրվել:



