«Երեք տարի առաջ՝ 2014 թ., ՅՈԻՆԻՍԵՖ-ը կրթության և գիտության նախարարու­թյան հետ համատեղ Լոռու մարզում փորձնա­կան ծրագիր է իրականացրել, որի արդյունքում միայն այս մարզում բացահայտվել էր դպրոց չհաճախող 228 երեխա: Ամենամեծ խումբը կազմում էին 6-8 տարեկան երեխաները, որոնք դեռևս չէին ընդունվել առաջին դասարան: Եվս 16 երեխա՝ 9-16 տարիքային խմբում, նույնպես չէին ընդունվել և չէին հաճախում դպրոց: Այս մասին հայտնում են ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:
 
Ըստ նույն աղբյուրի՝ այս փորձնական ծրագ­րի արդյունքում հաջողվել էր բացահայտել, որ երեխաների որոշ մասը կրթություն չի ստա­նում մի շարք համալիր և մասնակի համընկ­նող գործոնների պատճառով:
 
Հիմնվելով Լոռու մարզի փորձնական ծրագրի արդյունքների վրա և տեղական փորձագետնե­րի խորհրդատվությամբ՝ դպրոցից դուրս մնա­ցած երեխաների կամ դուրս մնալու վտանգի տակ գտնվող երեխաների բացահայտման կամ վաղ ազդարարման համակարգ ներդնելու անհ­րաժեշտություն է առաջացել: Այդ նպատակով որոշում է կայացվել կիրառել դպրոցների տեղե­կատվական բազայի հնարավորությունը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել