Երեկվա զարգացումների վերաբերյալ հնչող արձագանքներում ոչինչ այդքան նողկանք չի պատճառում, որքան այն անթաքույց ու բորենիական հրճվանքը, որով հագեցած է ՀԱԿ-ականների ոռնոցը, հատկապես լյովիկական թևի։
Ես իհարկե գիտեմ, որ զուրաբյանիստները թարախի ցեխ կարող են բացել ու արտահանել, էնքան էդ թարախի ավելցուկ ունեն, բայց ես չէի պատկերացնում, որ Րաֆֆու հիրավի խայտառակ ֆիասկոն կարող է նրանց մոտ ավելի մեծ հրճվանք ու երջանկություն առաջացնի, քան ասենք Բաղրամյան 26-ում։
Էդ որ տենց բոլ-բոլ քննադատում եք ու քրֆում եք Րաֆֆուն, ոչ զոմբի մարդկանց մոտ շատ օրինաչափ հարց է առաջանում. «Իսկ դատավորներն ովքե՞ր են»։ Դրած վերջին բառերով նախշում եք Րաֆֆուն, որ ժողովրդին թողեց ու գնաց... Մոռացա՞ք, որ ձեր սիրասուն Լևոնն էլ լցրեց տակը ու այդպես էլ դուրս չեկավ իր տնից մարտի մեկին, երբ ոստիկանությունը ոչ միայն արգելափակել էր նրանց, այլև ամենաբիրտ մեթոդներով ծեծում ու ջարդում էր։ Բա հիմա ինչի՞ ա լեզուներդ կիլոմետրանոց դառել։
Ես Րաֆֆու կողմնակիցը չեմ եղել երբեք՝ ո´չ մինչև ընտրությունները, ո´չ ընտրությունների ժամանակ, ո´չ էլ ընտրություններից հետո, բայց ես, ունենալով իմ անձնական կարծիքն ու բացասական գնահատականը Րաֆֆու ավանտյուրայի նկատմամբ, պետք է ասեմ, որ էն, ինչ որ ՀԱԿ-ն ա դարձել էսօր, ավելի վատ ա, քան պարզապես զոմբիացված ու աղանդավորական շարժումը, այն անգամ ավելի վատ ա, քան այսպես կոչված 5-րդ շարասյունը։ ՀԱԿ-ը հիմա մարդկային ամենավատ որակներով առաջնորդվող ինչ-որ ուժի է հիշեցնում, ու ես արդեն որերորդ անգամ բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ 2008-ին մենք իրականում մազապուրծ եղանք բացարձակ չարիքից...
Էս, որ առանց իշխանության են սենց չար, բա որ ձեռները իշխանություն տաս, ի՞նչ կանեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/267634686706794?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել