Newmag.am-ը գրում է.
«iPhone-ը չի կարելի ամբողջ գիշերը թողնել լիցքավորման»՝ հակագիտական միֆ է:
Օգտատերերի մոտ կա մտավախություն, իբր այն ազդում է մարկոցի վրա և կարող է վնասել սարքը` հասցնելով մինչև պայթյունի: Սա մոլորություն է, որը պետք է պարզաբանել: iPhone-ն ամբողջ գիշեր լիցքավորման թողնելը ոչ մի կերպ չի կարող վնասել սմարթֆոնի մարտկոցը: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեք կարող արտադրողի նախատեսածից ավելի շատ լիցքավորել մարկոցը:
iPhone-ում, ինչպես ժամանակակից այլ գաջեթներում օգտագործվում է լիթիում-իոնային և լիթիում- պոլիմերային մարկոցներ, որոնք ունեն վերահսկման համակարգ, որն անջատում է լիցքավորումը, երբ լիցքը հասնում է 100%-ի: Սա վերաբերվում է նաև ոչ ամբողջական լիցքավորված սմարթֆոնին, ինչը ևս չի վնասում սմարթֆոնի մարտկոցը, այլ հակառակը` նախընտրելի է: Լիթիումային մարտկոցները ունեն սահմանափակ քանակի լիցքի ցիկլեր, (iPhone-ում 500), «ցիկլը» վերաբերվում է ամբողջական լիցքավորմանը, երբ մարկտոցը լիցքավորվում է՝ 0-ից դառնալով 100%: Երբ լիցքավորում եք iPhone-ը 90%-ից 100-ի, օգտագործվում է ցիկլի ընդամենը 1/10-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։