Pastinfo.am-ը գրում է.

Էլզաս ֆրանսիական ռեգիոնի բնակչուհի Նատալի Հադդադիին սպառնում է 18 ամսվա բանտարկություն ջիհադիստ որդուն օգնելու համար, գրում է Figaro թերթը:

Թերթի տվյալներով, կինն ինքնաթիռի տոմսեր է գնել որդու համար, ինչպես նաև նրան գումար է ուղարկել: Ենթադրաբար նա մահացել է Սիրիայում 2016թ.: Հադդադին հայտարարում է, որ չի իմացել իր որդու ահաբեկչական մտադրությունների մասին:

Նույն պատճառով դատախազը երեք տարվա բանտարկություն է միջնորդել տղամարդու լավագույն ընկերոջ համար:

Իր հերթին Parisien պարբերականը հաղորդում է, որ փաստաբանի կարծիքով, կնոջ կողմից իր երեխային օգնություն ցույց տալը «ահաբեկչության ֆինանսավորում» չէ, այլ «ընտանեկան պարտք» է:

Դատարանի որոշումը սպասվում է սեպտեմբերի 28-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել