Աշխարհում մի պետություն կա, որն ամեն օր պատերազմի մեջ է, ամեն օր օդային և ցամաքային հարվածներ է ստանում, նրա տարածքում բախումների հետևանքով զոհվել են 100.000-ավոր մարդիկ։ Այդ պետության անունն է Սիրիա։

Մահվան ու ահաբեկչության ամենօրյա վտանգն աչքի առաջ ունենալով՝ այդ պետության ֆուտբոլիստները պայքարում են Մունդիալ 2018-ում իրենց տեղն ունենալու համար։ Նրանց երկու քայլ է մնում մինչ Ռուսաստան՝ հանդիպում Ավստրալիայի հետ և եթե հաղթեն, ևս մեկ հանդիպում կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Հոնդուրասի հետ։

Մեր ազգային հավաքականը ՌԴ-ում տեղի ունենալիք Մունդիալ 2018-ին այլևս չի կարող մասնակցել, պատճառները շատ են, պատճառաբանությունն՝ էլ ավելի։

Մենք ունենք Հենո, ով դաշտում քարկտիկ է խաղում ու «սուրբ կովի» կարգավիճակով ապրիորի դաշտում է։ Մենք ունենք ֆեդերացիա, որը բայ-դիֆոլտ ոչինչ չի անում ֆուտբոլի զարգացման համար։ Մենք ունենք մարզադաշտ, որտեղ այցելելու համար մի ընտանիքի նպաստ պետք է ծախսվի։ Մենք ունենք նույնիսկ ներքին առաջնություն, որն ավելի թույլ է, քան Լուսնի կամ Մարսի վրա ընթացող ներքին առաջնությունները։

Հ.Գ. Որքան ուզում եք, կարող եք հայհոյել ադրբեջանական Ղարաբաղին, որքան ուզում եք, այնտեղ խաղացող սևամորթ ֆուտբոլիստների նկարներ տարածեք ու ասեք, որ նրանք ադրբեջանցի չեն, Մեսսին ու Ռոնալդուն էլ իսպանացի չեն, բայց իսպանական ու ադրբեջանական թիմերը ՉԼ խմբային փուլում են։

Հ.գ.գ. Բարոյական հաղթանակի ստիմուլ էլ չի մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել