Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ երկար բազմասերիանոց սերիալներ է նկարում Դիանա Գրիգորյանը, որոնք, ինչ խոսք, բարձր ռեյթինգ և դիտողականություն են ունենում, ինչպես նաև սիրվում հեռուստադիտողի կողմից: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Դիանա Գրիգորյանն հայկական ամենառեյթինգային ու սիրված սերիալների հեղինակն է՝ անկախ նրանից, թե ինչպես եք դուք դրան վերաբերվում։

Դիանայի վերջին՝ «Առաջնորդները» սերիալը, շուտով ավարտվում է։ Դիանան հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ նոր սերիալի վրա է աշխատում։ Հայտնի է, որ սցենարը գրված է, նկարահանման աշխատանքները սկսել են։ Սակայն շատ լուրջ խոսակցություններ կան առ այն, որ Դիանա Գրիգորյանն այն աստիճան է հոգնել բազմասերիանոց սերիալներ ստեղծելուց, որ չի ուզում շարունակել։ Ավելին՝ ասում են, որ թեև նա գրել է նոր սերիալի ամբողջ սցենարը, սակայն առաջին մի քանի սերիաների նկարահանումներից հետո հայտարարել է, որ դուրս է գալիս նախագծից ու չի շարունակելու ղեկավարել նոր սերիալի ստեղծման աշխատանքները։

Ըստ Դիանային մոտ կանգնած մարդկանց՝ Դիանան այնքան է հոգնել այս ձևաչափից, որ, իրոք, պատրաստ է անգամ կիսատ թողնել նոր գրած սերիալի աշխատանքը և հեռանալ: Ի դեպ, այդ աշխատանքի անոնսն արդեն պտտվում է հեռուստատեսությամբ: Ասում են նաև, որ հեռանալու պատճառներից մեկն էլ նոր պաշտոնն է․․․ Դիանան իր մտերիմների հետ կիսվել է, որ առաջարկ է ստացել, որը հակված է ընդունելու, քանի որ այն հնարավորություն կտա իրեն ստեղծագործական նոր մակարդակի վրա գործելու։ Ամեն դեպքում, սա բավականին տագնապալի լուր կարող է լինել Դիանա Գրիգորյանի երկրպագուների համար, որովհետև եթե այս ամենը հաստատվի, ապա նոր սերիալի հետագա ճակատագիրը մշուշոտ է դառնում, և բարդ է ասել, թե ինչ կարելի է ակնկալել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել