Araratnews.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլին հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի։ Կառավարության գալիք նիստում կառավարությունը կհաստատի գումարի փոխհատուցման մասին որոշումը։
«Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 3571/09 գանգատ) 2017 թվականի ապրիլի 27-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2017 թվականի 4-րդ եռամսյակում կհատկացնի 4100 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է: