Բարև, ընթերցողնե՛ր ջան, ինչպես այսօր շատերն են պնդում մեկնաբանություններում, եթե ինչ-որ հայտնի մարդու մասին քննադատություն ես գրում կամ էլ ծաղրում ես, ապա պարապ ու նախանձ մարդ ես։ Ես էլ մտածեցի՝ ինչո՞ւ առարկել նման սին պնդումներին, եթե դա արդեն կայացած բրենդ է, որը կարելի է օգտագործել, ու որոշեցի բացել մի բլոգ, որտեղ կգրեմ այնպիսի բաներ, որոնք հարիր են միայն ու միայն իրական պարապներին ու նախանձներին։ Պարապությանս ու նախանձ էությանս առաջին զոհն էլ կդառնա գայ գլամուրի վերջին ծաղիկը ասպետը՝ Կամո Թովմասյանը, ով շատերին հայտնի է որպես KamoBlog, իսկ ոմանց էլ՝ որպես HomoBlog:


Պետք է նշեմ, որ շատ հարուստ կերպար ունի մեր բարե․․․ ընդհանուր ծանոթը, և նա պարբերաբար հաջողացնում է հայտնվել հանրային ծաղրուծանակի ուշադրության կենտրոնում։ Հիմնականում դա լինում է, երբ Կամոն կասկածների հերթական դոզան է տալիս՝ կապված իր օրիենտացիոն նախասիրությունների ու մեղմ ասած՝ ոչ այնքան հայեցի տղամարդու կերպարի հետ։ Չնայած, ճիշտն ասած, չգիտեմ էլ, թե այս փուլում կասկածների տեղիք կոնկրետ ի՞նչն է տալիս՝ որ տրադիցիոն օրիենտացիա չունի՞, թե՞ որ, այնուամենայնիվ, լավ ծպտված նատուրալ է։ Ինչևէ, որոշել եմ մի յուրահատուկ ծաղկաքաղ անել (հուսանք, որ Կամոն այլ իմաստներ չի փնտրի այս բառի մեջ) ու առանձնացնել մեր դյուցազունի ընդհանուր ծանոթի 5 ամենա ոչ այնքան առնական կերպարներն ու արարքները, որոնք սոցցանցերում հասցրել են մեմ դառնալ։

«Օրիֆլեյմի» ծիտը դեմքը

Պետք է նշել, որ Կամոն շատ ազդվող է, ու հաճախ է լինում, որ նա, չդիմանալով պարապ ու նախանձ իմ կոլեգաների ճնշմանը, արագ հեռացնում է իր այն գրառումները, որոնց շուրջ արված բոցերը տարածվում են անտառային հրդեհի արագությամբ։ Այդպիսի մի գրառում էլ Կամոն արել էր այս նկարը հրապարակելիս, որը հետո ջնջել էր։ Բառացի չեմ հիշում, բայց «Օրիֆլեյմի» գովազդային արշավի կոնտեքստում Կամոն կենսափիլիսոփայական մտորումներով էր կիսվել գեղեցկության ու գեղեցիկ լինելու մասին։ Համաձայնվե՛ք, գեղեցկությունն ու գեղեցիկ լինելու ցանկությունն, իրոք, դատապարտելի բաներ չեն, բայց կոնկրետ այս նկարից մեզ նայող երիտասարդը, որի դեմքի արտահայտությունը որոշ չար լեզուներ բավարարված փորսուղի տեսքի հետ էին համեմատում, այդքան էլ չի տեղավորվում առնականության ու հայ տղամարդու կերպարի մասին ունեցած հանրային պատկերացումների ծիրում։ 

Կամոն և Ռիփփիի ծիծիկները

Ի դեպ, այս նկարը առաջիններից մեկն էր, որ դարձավ հանրային քննարկումների բուռն առիթ, և որքան էլ տարօրինակ լինի, մարդկանց հուզել էր ոչ այնքան այն փաստը, որ իր փառքի գագաթնակետում գտնվող երգչուհի Ռիփփին էր սկսել կաթնագեղձերը մերկացնել տարբեր ֆոտոշարքերում, այլ այն, որ ամենահետաքրքիր մասը մեր հետերոսեքսուալ լսարանի աչքերից թաքցրել էր մեկը, ում, կրկին ըստ որոշ չար լեզուների պնդումների, կաթնագեղձեր ու ծիծիկներ հետաքրքրել են միայն նորածնության շրջանում, այն էլ՝ զուտ սնվելու տեսանկյունից։ Նաև շատ էր խոսվում այն մասին, որ կոնկրետ տվյալ լուսանկարում Կամոն հաջողացրել է ավելի знойная красотка-ի ֆեյս ընդունել, քան Ռիփփին, ինչն ակամայից հարց է առաջացնում, թե արդյոք ճիշտ է դերերի բաշխումը։ Չէ՞ որ դեմքի այդպիսի արտահայտությամբ քո ծիծիկները պետք է մեկը փակի, ոչ թե դու՝ ուրիշինը։ Ու, ինչ խոսք, եկե՛ք համաձայնվենք, որ դժվար է պատկերացնել Հայկ Նահապետին այսպիսի կերպարում։

Քարդաշյանն ու շահովի տատուաժ հոնքերը

Թվում էր, թե Քարդաշյանի այցի եռուզեռում Հայաստանի ամենասուպեր-պուպեր ժամանցային բլոգերի էքսկլյուզիվ կադրը, որտեղ նա մատնացույց է անում Քիմի թողած մակագրությունը, պետք է առիթ դառնար հենց Քիմի մասին քննարկումների։ Բայց Կամոյի տաղանդը կայանում է նրանում, որ նա, անկախ իր կամքից, կարողանում է անգամ Քիմից ուշադրությունը շեղել իր պերսոնայի վրա։ Դե, եթե անկեղծ լինենք, ապա կոնկրետ այս նկարում նա շեղեց ուշադրությունը ոչ այնքան իր, որքան իր հոնքերի վրա։ Եվ ինչպես հաճախ է լինում Կամոյի դեպքում, միանգամից հայտնվեցին պարապներն ու նախանձները, ովքեր սկսեցին բավականին ծավալուն քննարկումներ այն մասին, թե արդյոք հնարավոր է, որ Կամոյի նոր հոնքերը շահովի են, կամ էլ ինչ միջոցներով կարելի է դրանք ջնջել։ Որոշ պարապներ ու նախանձներ, առավելապես՝ իգական սեռի, բավականին նախանձով էին արտահայտվում այդ որակի ու գեղագիտության տատուաժի մասին։ Սակայն դոմինանտ կարծիքն այն էր, որ մեր պապերը նման հոնքեր չեն ունեցել, իսկ եթե ինչ-որ մեկի պապն ունենար տատուաժ արած հոնքեր, մյուսներիս պապերը դրան անդազահան կանեին ու կզրկեին պապ դառնալու բոլոր հեռանկարներից ու տեխնիկական հնարավորություններից։

Կամոյի մարտական կոչը և արջի մեմը

Գաղափար չունեմ, թե ինչու, բայց Կամոն фирменный ռակուրս ունի մի հատ, որտեղ նա ինչ-որ կոչ ասես անի։ Կա հավանականություն, որ Կամոն, այնուամենայնիվ, հասկացել է, որ դա այդքան էլ cool չի նայվում, ու հիմա բավականին բարդ է որոնումով ճարել նրա՝ այդ ռակուրսով նկարները, քանի որ դրանք հեռացվել են, բայց դե, հո ամեն տեղից չե՞ս հեռացնի։ Ինչևէ, այս ռակուրսն էլ չէր վրիպել չար աչքերի ուշադրությունից, քանի որ այն զարմանալիորեն հիշեցնում է ինտերնետի ամենատարածված մեմերից դարձած խուժան արջին, ով թփերի միջից վատ-վատ բառեր է բացականչում։ Ու երիցս ասեմ, Կամո՛ ջան, մի՛ արա սենց, հեչ հայեցի չէ։

Կամոն ու արագաշարժ, շա՜տ արագաշարժ երիտասարդը

Ու վերջապես, Կամոյի ամենաթարմ բոցը փայլատակումը, որը ցնցեց համացանցը բոլորովին վերջերս։ Այն աստիճանի ցնցեց, որ հաշված ժամերի ընթացքում ֆեյսբուքյան տիրույթի ողջ պարապ ու նախանձ զանգվածն այս հայտարարությունն էր տարածում ու հումորներ անում, իսկ առավել քաջերը հենց մեկնաբանություններում էին ազատություն տալիս իրենց հումորի զգացմանը (ինչպես դա արեց փոքրիկ Կառլը)։ Ցավոք, այսպիսի մեծ ուշադրությունը բերեց անխուսափելի ու Կամոյի մոտ այդքան հաճախ հանդիպող արդյունքի․ նա հեռացրեց իր գրառումը։ Բարեբախտաբար, որոշ չար մատիկներ հասցրել էին սքրին անել ու մենք, այնուամենայնիվ, կարող ենք լիարժեք վայելել արական թրաֆիքինգի աշխատանքի այս հայտարարությունը։ 
Պետք է հատուկ նշել, որ եթե ընթերցողները դեռ որոշակի տոլերանտություն էին դրսևորում Կամոյի սկզբնական պահանջների նկատմամբ, համաձայն որոնց՝ որոնվող երիտասարդը պետք է լիներ, մեջբերում եմ, տեսած, վիզուալ հաճելի դեմքով, ընկերուհուն օֆիս չբերող ու «շան տղա ըլնեմ»-ով չխոսող, ապա այդ տոլերանտության վերջին նշույլները սպառվում էին գրառման վերջում։ Եկեք խոստովանենք, որ ցանկացած ոք, ով կարդում է՝ «Ամենակաևորը՝ արագաշարժ լինի, շատ արագաշարժ» տողերը, միանգամից պատկերացնում է Կամոյին էրոտիկ ձայնով ու կերպով դա ասելիս։ Մոտավորապես այսպես․ «Կարևո՜րը՝ արագաշա՜րժ լինի, շաաաաատ արագաշա՛րժ․․․ շալունիշկա՛»։
Դե, փաստորեն, գրառումն այն աստիճան ոչ առնական էր, որ անգամ Կամոյի համար էր դա ակնհայտ ու նա հեռացրեց այն՝ թողնելով մեզ մեր բոցերի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել