Երբ իմ ցուցամատը ծակեն, արյուն կգա, բութ մատս էլ որ ծակեն, էլի արյուն կգա: Երեկվա կատարվածի ուղիղ համեմատականն է: Երբ ոստիկանը հարվածում է Արմեն Մարտիրոսյանին, արյուն է գալիս, որովհետև նախ՝ մարդ ծեծել չի կարելի, երկրորդ՝ Արմեն Մարտիրոսյանը դրան արժանի չէր: Երբ Արմեն Մարտիրոսյանն էր հարվածում, էլի արյուն էր գալիս, արդեն ուրիշ մատից:
Բոլորը հայ են, բոլորը՝ արյունակիցներ: Այս ամենը միայն բացասական է, միայն հիասթափեցնող: Երբեք չեմ ցանկանա տեսնել հայը հայի վրա ձեռք բարձրացնելուց:
Ոստիկանների և Արմենի, ոստիկանների և մյուսների բախումները ցավալի են, իսկ ամենացավալին այն է, որ այս ամենը սադրանք էր, ես դեռ այդպես եմ համարում:
Հիմա մի քանի «ազատ քաղաքացիներ» կտանեն, իրենց դեսպաններին ցույց կտան, որ տեսեք, թե ինչ հերոսություն են արել, ու կստանան իրենց հերթական գրանտը: Այս ամենը նրանք էին ամենաշատը ցանկանում: Ո՛չ ոստիկանն էր բռնություն ուզում, ո՛չ էլ «Ժառանգությունը»՝ հատկապես Արմեն Մարտիրոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել