Հարց և խնդրանք մեր Ճանապարհային ոստիկանությանը։ Հարգարժան ճանապարհային ոստիկանություն, հնարավոր չէ՞ տեսախցիկներով հայտնաբերել խախտում կատարող ռուսական և արտասահմանյան համարներով մեքենաներին և սահմանի վրա կամ հենց ՀՀ-ում խախտում արած մեքենաներին ճանապարհից կանգնեցնել և տուգանել, նոր բաց թողնել, որպեսզի այս անպատժելիության զգացողությունը վերանա մեջներից։ Կոնկրետ մայրաքաղաքում նման պետհամարանիշերով մեքենաների վարորդներն անցնում են լկտիության բոլոր սահմանները՝ ստեղծելով շատ վտանգավոր վթարային իրավիճակներ։ Վառ օրինակը. մի քանի ամիս առաջ նման վարորդներից մեկի պատճառով ունեցանք երեք զոհ։ Հնարավոր բոլոր ձևերով պատժել է պետք՝ անկախ ամեն ինչից։ Համոզված եմ՝ իրենք ՌԴ-ում կամ արտասահմանում այդպես մեքենա չեն վարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: