Հայաստանի նման պետությունները միջազգային հարաբերություններում որևէ մեսիջ տեղ հասցնելու և որևէ դիվիդենտ շահելու համար ունեն շատ քիչ գործիքներ: Այդ գործիքներից են՝ միջազգային հարթակներում ելույթները, երբեմն կոպիտ և ուղղված ինչ-որ բանի կամ պետության կամ երևույթի դեմ, քվեարկությունները և այս կամ այն միջոցառմանը մասնակցելն ու չմասնակցելը:

Նմանօրինակ միջոցառում է նաև ՆԱՏՕ զորավարժությունը, դրան մասնակցելն ու չմասնակցելը, բնականաբար, ինքնանպատակ լինել չի կարող: Եթե մասնակցում ենք, ապա ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ինչ-որ բան մեզ զիջեն կամ հօգուտ մեզ գործեն, եթե չենք մասնակցում, բնականաբար, ՌԴ-ն:

Այս պահին դեռ վաղ է խոսել հնարավոր օգուտների կամ մինուսների մասին: Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով մենք ավելի շատ պլյուսներ ունենք, քան մինուսներ, դրա մասին է խոսում ապագայում ստորագրվելիք ասոցացման համաձայնագիրը։ Ժամանակը նաև ցույց կտա ՆԱՏՕ միջոցառմանը չմասնակցելու դրական և բացասական կողմերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել