Լավ, ես մի բան չեմ կարողանում հասկանալ: Ո՞ւմ ա պետք էս գրողի տարած «դեմոկրատիա» կոչվածը, երբ, միևնույնն է, քեզանից ու քո ձայնից ոչինչ կախված չէ: Երբ միևնույնն է, դու ո՛չ քո քվեի, և առավել ևս` ո՛չ էլ քո երկրի տերն ես... Թո՛ղ լինի բռնապետություն, թագավորություն, չգիտեմ ...ություն, թո՛ղ մարդիկ գահը ժառանգեն դեռևս մոր փորում ու վայելեն մինչև կյանքի վերջ, կամ էլ մինչև էն պահը, երբ մեկը կթունավորի ու կուղարկի էն աշխարհ` տիրանալով բաղձալի գահին: Էդ դեպքում գոնե կիմանաս, որ ամեն ինչ էդպես է ու էդպես է լինելու, հոգեպես պատրաստ կլինես թագաժառանգին, էլ մի քանի տարին մեկ, թաքուն հույս փայփայելով, ինքնակամ չես ներկայանա «էշի պիտակ» ստանալու ու զերծ կմնաս սթրեսներից ու ֆրուստրացիայից: Էդ ուրեմն մեր համար մի հատ սահմանադրական «բարեփոխումն» ի՞նչ ա, որ չենք կարողանում կազմակերպել ու «պլավնի» անցնել լեգիտիմ բռնապետության մոդելին: Մեկ ա, սենց թե նենց ուզենք՝ էդ ա, չուզենք` էդ ա, չնայած եթե շա՜տ չուզենք, մեկ էլ տեսար... Հա՞ որ... Եսիմ... Օֆ աման էհ... Բայց հնարավոր ա է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/513674238688690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել