Չերչիլն իր հանրահայտ ելույթում նշում է, որ ամբողջ կյանքը կոմունիստներին քննադատել է, բայց այսօր պահն է նրանց հետ համագործակցելու: Համեմատությունն իհարկե տեղին չէ և նույնիսկ տգեղ է, սակայն այս պահին պարզ է, որ բոլոր նրանք, ովքեր Րաֆֆու շարժումը «աջակցում էին», սկսելու են նրան քարկոծել: Րաֆֆու իմիջը գցելու հարմար պահն ինքն իրեն եկավ իշխանությունների դուռը: Ստացվում է, որ այն ուժերը, ովքեր ժամանակին Րաֆֆուն քննադատում էին (ոչ իշխանական ուժերի մասին եմ բնականաբար խոսում), պետք է այսօր նրա հետ դաշինք կնքեն: Դժվար է, իսկ մեր քաղաքական դաշտում էլ նման ճկուն խաղացողները քիչ են՝ համարյա չկան: Գիտեմ, անհնարին բան եմ ասում, նամանավանդ, որ դիմացն ավագանու ընտրություններ են:
Քաղաքական էլեկտրիկի եզակի վերլուծություններից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել