Այն, ինչ որ հիմա կատարվում ա, շատ նման ա Մաշտոցի պուրակի դեպքերի հաջորդականությանը, երբ Անդրեասն ու թիմակիցները սիրուն ձևի դուրս մղեցին ժառանգականներին պուրակից ու սկսեցին պարապել քաղաքացիական անհնազանդության ակցիաներին պառլամենտական ընտրություններին ընդառաջ: Բոլտ ու գայկա քանդում:
Հիմա էլ ագահ գիշատչի նման սպասեցինք Րաֆֆու առաջին սայթաքմանն, ու առանց վարանելու մտաք գծի մեջ:
Հիմա էլ նույնն ա, Անդրեասը ու Զառան իրար վրայից բողոքական զանգվածն են ուզում տանեն, դետսկի սադ, ափսոս ուղղակի այն մարդիկ, ովքեր այնտեղ են և ի սրտե փոփոխություններ են ցանկանում:
Հերթական «հեղափոխական» խզմայլումն ենք դիտում: Չե Գևարա-Գանդի են խաղում:
Ուղղակի, Անդրեաս ջան, դու ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ մյուսը: Չեն ամբողջ կյանքը զենքը ձեռքին ա անցել, իսկ Գանդին գրանտներով չէր ապրում ու ջպերով չէր ման գալիս: Դու իրենց դժվար հասկանաս: Հեղափոխական ծնվում են, այլ ոչ թե թրեյնինգներով դառնում:
Շատ եմ ցավում մեր իշխանությունների համար, որ ժողովրդի ստվար զանգվածին հասցրել են այն աստիճանի, որ նա պատրաստ է գնալ յուրաքանչյուր չկայացած բոլիվառի ու մախաթմայի ետևից:
Идите лучше на кошках тренируйтесь. И те и другие, и третьи.
Խաղաղություն բոլորիս: Աստված ոնց ճիշտ կհամարի, տենց էլ կլինի:



