«Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015- 2016 թվականներ» զեկույցը, որտեղ ներկայացված են բնակչության առողջության վերաբերալ տվյալները: Այս զեկույցը Հայաստանում անցկացված 4-րդ հետազոտությունն է, որը սկսած 2000 թվականից՝ տրամադրում է ցուցանիշներ ազգային և մարզային մակարդակով:
Զեկույցի ամփոփ տարբերակում գրված է, որ Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում: Իսկ այդ լավ ապրելը, հիմնվելով զեկույցոմ տեղ գտած և հրապարակված ցուցանիշների վրա, վերաբերում է հակաբեղմնավորիչներ ավելի շատ օգտագործելուն, մեծ թվով բնակիչների պատվաստումներին, սակավարյունության մակարդակի նվազմանը և տուբերկուլյոզի մասին տեղեկացվածությանը, իսկ ահա ծխողների թիվը քիչ չէ: Բացի այդ, քիչ չեն նաև այն ընտանիքները, որոնք ապահովված չեն պատշաճ սանիտարական հարմարություններով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: