Անդրիասը վերցրեց միտինգը: Ճիշտ էի զգում:
Նա հենց այնպես չէր ուզում հիսուն հազար միտինգավոր, որից Րաֆֆին կա՛մ տեղյակ էր, ցույց չէր տալիս, կա՛մ անտեղյակ էր:
Անդրիասը միտինգը չի վերցնում Րաֆֆու համար: Էլ առավել` ժողովրդի ու նրա դարդերը հոգալու համար: Անդրիասը միտինգը վերցնում է ապագա վարչապետի «համար». մի մոռացեք՝ կառավարությունն այսօր հրաժարական է տվել, լուֆտ է. «մոմենտ իստինի»` էս հազար տարի վարչապետ դառնալու մանիայով տառապողի համար:
Ու եթե ոչ հիմա, նշանակում է` այլեւս երբեք:
Ահա թե ինչ է անում Անդրիասը:
Լարվածություն, բողոք, նստացույց, իրավիճակային անվերահսկելիություն եւ սպիտակ ձիով վերադարձող, որը կբերի այս իրավիճակի լուծումը:
Ի դեպ. ոստիկանները չէին թողնում, որ միտինգավորները նախագահականի մոտով «անցնեն» դեպ Ծիծեռնակաբերդ, որովհետեւ կարծես թե իրենք էլ մեզ հետ նախորդ միտինգում լսել էին, որ Անդրիասին միտինգավորները պետք են նախագահականը շրջափակելու համար:
Ու ի դեպ, այնտեղ ժամը ութից ճաշ է տրվում դրսից Հայաստան ժամանած հյուրերի համար: Սա էլ պետք է Անդրիասին:
Երեւի նկատեցիք՝ քիչ էր մնում բախում լիներ: Մի կերպ խուսափեցին:
Հ.Գ. Հա , ի դեպ, ինչո՞ւ էս նեղ մաջալին Գագիկ Ծառուկյանը մեկնեց արտասահման:
Կարո՞ղ է մի բան գիտեր:



