Վլադիմիր Գասպարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը Սարյան փողոցով միասին քայլելով գնում են

Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը Վ. Գասպարյանի հետ զրուցելուց հետո բարձրախոսով հայտարարեց, թե ինքը ներողություն է խնդրում քաղաքաբնակներից ու գյուղաբնակներից, և ուզում է, որ Սերժ Սարգսյանը նույնպես «այս փողոցում» ներողություն խնդրի: Այնուհետև նա խնդրեց ՀՀ ոստիկանապետին՝ թույլ տալ բարձրանալ Բաղրամյան պողոտայով և Դեմիրճյան փողոցով հեռանալ:

Այս պահին նրանք դեռևս զրուցում են:

 

168.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել