Երևանի Խորենացու փողոցում կանգնեցված են թվով 7 քաղաքային ավտոբուսներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի քանի տասնյակ ոստիկաններ կազմ-պատրաստ սպասում էին ինչ-որ հրահանգի։


Tert.am-ը նրանցից ավելի ավագ ոստիկաններից մեկից, ով փոխգնդապետ էր և հրահանգներ էր տալիս, փորձեց իմանալ, թե ինչի համար են այդքան մեծ թվով ոստիկաններ հավաքվել այդտեղ, սակայն վերջինս պատասխանեց, թե այսօր հարցերին պատասխանելու օրը չէ։


Հիշեցնենք, որ այսօր կայացավ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում իր հերթին անցկացրեց հանրահավաք, որն ուղեկցվեց «Նոր Հայաստանի երդմնակալությամբ»։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել