Սիրելի հայրենակիցներ, հարգելի բարեկամներ.
Սահմանադրության համաձայն ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երդմնկալության հանդիսավոր արարողությամբ ստանձնեց իր պաշտոնավարման երկրորդ շրջանը: Բազում խնդիրներ ունենք մեր առջև, որոնք արդար ու հիմնային լուծումներ են պահանջում, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուժ, իմաստնություն ու համախմբություն է մեզ անհրաժեշտ: Ջերմորեն շնորհավորելով մեր Երկրին, մեր Ժողովրդին, մեր Նախագահին՝ բոլորիս մաղթում եմ ուժ, արևշատություն, ապագայի նկատմամբ անսպառ հավատ ու հաստատուն կամք: Աստված պահապան Հայաստանին ու Հայ ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել