Րաֆֆու հռետորիկան գնալով ավելի ու ավելի անհասկանալի է դառնում: Ելույթն եմ լսում: Մտքերը ցրված են, քայլերը թափթփած: Նախորդ ելույթի մեջ ներվ զգացի: Րաֆֆին ակնհայտ անհանգիստ էր: Հիմա անհանգստությունը տեղի է տվել՝ առաջ բերելով տարօրինակ, Րաֆֆուն ոչ հատուկ ցրվածություն: Րաֆֆին, անխոս, ամենալայնախոհն է իր թիմից: Նա նման չէ այն արկածախնդիրներին, որոնք ՀԻՄԱ, ՀԻՄԱ են գոչում, ու արյուն են տենչում: Բայց… Րաֆֆին ակնհայտորեն ոգելից խմիչքի ազդեցության տակ է, ՀԻՄԱ: Նորմա՞լ է նման վիճակում մարդկանց առաջնորդելը: Այս վիճակում նա բախումների է տանելու ու փորձանք բերի գլխներիս: Րաֆֆու հարցով վստահ էի, բայց սկսեցի վախենալ: Ժողովրդիս համար եմ վախենում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել