Իմ տանջված բազմաչարչար ժողովուրդ... Երազում ես, որպեսզի ձևավորվի նոր ուժ ու հերթական անգամ խաբվում ու խամաճիկի վերածվում: Ինքս որևէ կուսակցության չեմ հարել ու որևէ խմբավորման չեմ պատկանում, սակայն այսօր հանուն կոտրված, անարգված, պայքարող ու փրկության դուռ փնտրող ժողովրդիս բարոյական, հավաքական հաղթանակի համար դուրս եկա ու միացա այն ազատություն ու հույսի դուռ տենչացող մարկանց շարքերին, ովքեր գոռում էին ՀԱՅԱՍՏԱՆ... Ցավում եմ, որ ժողովուրդս չի տեսնելու այն բարոյական հաղթանակը ու չի վերարժևորելու իր դերը այս հասարակությունում, քանզի չունի իրական առաջնորդ, չունի լիդեր, ով կտաներ իր հետևից ոչ միայն խոսքերով ու առաջին հայացքից ոգևորող ճիշտ շարադրված լոզունգներով, այլև լիդերին հատուկ վճռական ու ստրատեգիկ քայլերով: Երազում էի տեսնել մարտական ու վճռական տրամադրված ժողովրդիս բարոյական հաղթանակը, սակայն հերթական անգամ հիասթափություն... Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը արդեն չգիտեմ, թե ինչում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել