Մարատ Բադալյանը և Իգոր Սարգսյանը նշանակվել են Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Մարատ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Իգոր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել