Newmag-ը գրում է.

Իռլանդացի, մարտիկ, UFC չեմպիոն: Բացի այդ, անթերի ճաշակի տեր: Ու դա ավելի տարօրինակ է, քան այն, որ  նա մրցակցին տապալում է 13 վայրկյանում:

Սպորտսմենները հազվադեպ են մեզ զարմացնում իրենց մտածված հագուկապով: Հիմնականում նրանց համազգեստը ջինսն ու կեդերն են: Մեզ հայտնի միակ հայտնի ոճային սպորտսմենը Դեվիդ Բեքհեմն է:  Ու մեկ էլ հայտնվում է խառը մենամարտերի մարտիկ ՄաքԳրեգորը` իդեալական  «նստեցրած» եռամաս կոստյումով:

ՄաքԳրեգորը հաճախ է խոստովանում, որ աշխարհում ամենաշատը սիրում է անել երկու բան. «անջատել» հակառակորդին, ու լավ տեսք ունենալ: Նա շատ է սիրում շոփինգ անել ու հաճախ է պատմում իր տասժամյա շոփինգների մասին: Նման գնումներից մեկի ժամանակ մարզիկը Dolce & Gabbana –ում ծախսել է 27 հազար դոլար: Այդ պատմությունը հայտնի էր դարձել, քանի որ Քոնարը շատ էր բարկացել, որ նման գումար էր ծախսել, բայց իր գնումների տոպրակի մեջ մի քանիսը  վաճառողները մոռացել էին դնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել