Հայտնիների շրջանում հաջողված կարիերային զուգահեռ համերաշխ և լավ ընտանիք կարողանում են ունենալ ոչ բոլորը: Մեծ շուքով հարսանեկան արարողություն, սկզբնական շրջանում գեղեցիկ և միշտ միասին հանդես եկող զույգ, որից հետո հարաբերությունները խաթարվում են, բայց այսօր մենք չենք խոսում նմանատիպ զույգերի մասին, այլ ճիշտ հակառակը՝ շոուբիզնեսյան զույգեր, որոնք առանձնանում են իրենց համերաշխությամբ:

Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան


Նրանք ամուսնացած են արդեն 9 տարի և ունեն 2 որդի: Այս զույգը երբեք սկանդալային իրավիճակներում չի հայտնվել և աչքի է ընկել իր համերաշխությամբ: Գրիգորն ու Հռիփսիմեն ծանոթացել են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում, որից հետո նրանց ընկերական շփումը վերածվել է սիրո: Համատեղ թողարկված տեսահոլովակներից էլ կարելի է հասկանալ, որ նրանք դեռ երկար ժամանակ կլինեն համերաշխ զույգերի ցանկում:

Յուլիա Ֆինկ և Արտյոմ Կարապետյան

Զույգը շատ հաճախ է դառնում քննարկումների առարկա և հաճախ հասարակությունը որոշում է ՛՛բաժանել՛՛ նրանց, բայց փաստը մնում է փաստ, որ այս զույգը մնում է ամենահամերաշխ զույգերի ցանկում: Հարցազրույցների ժամանական զույգը բազմիցս նշել է, որ 8 տարուց ավել միասին լինելու ընթացքում իրենք միշտ թիկունք են եղել իրար համար: Զույգը երեխա ունենալու մեծ ցանկություն ունի, ինչի դեպքում նրանց բաժանության կամ ոչ համերաշխ լինելու մասին լուրերը հնարավոր է պակասեն:


Արամ MP3 և Աննա

Արամ MP3-ն կնոջ՝ Աննա Մարգարյանի հետ ևս աչքի է ընկնում համերաշխությամբ և ներդաշնակությամբ: Նրանք ամուսնացել են 2008 թվականին և ունեն մեկ տղա: Այս զույգը ամուսնության առաջին օրից մինչ հիմա սոց. ցանցերում հրապարում է ընտանեկան լուսանկերներ և հետաքրքրիր գրառումներ իրենց ընտանիքի և երեխայի մասին: Զույգին շատ հաճախ կարելի է հանդիպել նաև Երևանի փողոցներում զբոսնելիս և սրճարաններում:


Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան զույգի համերաշխությունը չի սահմանապակվում բեմում, նրանք նույնչափ ջերմ ու սիրալիր են նաև ընտանեկան կյանքում, ինչի վառ ապացույցը սոց.ցանցերում նրանց կողմից հրապարակված լուսանկարներն ու իրար մշտնջենական սեր խոստովանող երգերն են, որոնք նրանք պատրաստում և ներկայացնում են միմյանց անակնկալի տեսքով:

Արամե և Աննա Թովմասյան


Հանրության ուշադրության կենտրոնում է նաև Արամե և Աննա Թովմասյան զույգը: Աննային շատ հաճախ կարելի է տեսնել դրսում միայնակ երեխային զբոսանքի տանելիս կամ խանութներով շրջելիս, ինչն էլ կարծես միշտ քննարկան առարկա է դառնում, բայց զույգը շարունակում է ապրել սիրո և ներդաշնակության մթնոլորտում: Արամեն խոստովանել է Աննային սիրահարվել է հենց առաջին հայացքից: Նրանք հանդիպել են 2000 թվականին, որից հետո մոտ 7 տարի իրար չեն տեսել: 2007-ին Աննան և Արամեն կրկին հանդիպել են Օպերային թատրոնում համերգի ժամանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել