Ընդդիմադիր փաստաբաններից մեկի էջում հայտնի դասականի խոսքերից հղում տեսա, թե՝ եթե երկրում շատ են իրավաբաններն, ուրեմն այդ երկրում օրինականություն չկա  ու, ակամա, հարցը մը առկախվեց օդում. «Լավ, ինչու՞ են ինքնանվաստանում փոստաբանները»: Չէ, բոլորին չի վերաբերվում: Ավելին, մեծամասնությանը չի վերաբերվում, այլ մի երկու տասնյակ փաստաբանի, ովքեր այս «թեժ-դատավարական» ամռանը, օգտագործելով էլեկտրոնային լրատվական հարթակները, կամ օգտագործվելով լրատվականների կողմից/ընտրեք, որն ուզում եք, երկուսն էլ ճիշտ է/ միշտ «թոփ»-ում էին, օր-օրի դառնալով ավելի ճանաչելի ու ավելի պռիմիտիվ ու էժան: 
Իրենց «կենաց-մահու» ֆռոնտը, իրենց, կներեք արտահայտությանս, «բազար-վակզալները» թողնելով իրենց ու չխորանալով, են «Չստացված Ծռերին» ընդհանրապես «առհամարած ունենալով», /աննպատակ, էժան ու առավելևս՝ քրեական հակումներով երևույթները պետականության խոց են, առհամարանքից ավել ոչինչի արժանի չեն/, ընդամենը մի, գուցե առաջին հայացքից հակասական զգացողություններ առաջացնող, բայց փոթորիկ-անձրևից հետո տակը մնացող ցեխ ու մրուրի պես իրական ֆակտ կա: Երևի թե, Փաստաբանների պալատի նախագահն իր հերթին, դատական կարգադրիչներն էլ իրենց հերթին պիտի շնորհակալ լինեն այդ «ռեյտինգային», «գերհանրաճանաչ» ու անընդհատ ինքնանվաստացող փաստաբանների խմբին, որովհետև նրանք իրենց «աշխատասիրությամբ» Զոհրաբյանին դարձրի այլևս միակ, անքննարկելի, ադեկվատ ու արժանի թեկնածուն Փաստաբանների պալատի նախագահի առաջիկա ընտրություններում, իսկ դատական կարգադրիչներին/որոնց մասին ո՞վ գիտեր/ կարևոր, լուրջ ու ուժեղ գործոն, որպես՝ դատատաններում կարգ ու կանոն, մարդկանց կյանքի և առողջության ապահովողների: Այդ կարգադրիչների հետ «հայտնիների» պատերազմն ընդհանրապես զավեշտ է.  կարգադրիչն իր օրենքով գրված ծառայությունն է անում այն էլ աշխարհի տեսախցիկների ներքո ու ամենն աղմկահարույց դատավարությանը «հայտնիները» գնում խուզարկություն ու զննություն խառնում են իրար, բոլորին անպատվում են, տեսախցիկների առաջ «հերոսանում», դատավարությունները պռավալ տալիս գնում տներով: 
Այդ «հերոսանալու» սինդրոմով վարկվելն ու տառապելն էլ ընդհանրապես մի ուրիշ ռոմանտիկ պատմության նյութ է: «Չստացված Ծռերին» չէի ուզենա կրկին հիշել, բայց Ժողովրդական խոսքը կարծես իսկը այս դեպքի համար է. «Ասում է շանը, որ շան կողքը կապես, կամ կծել կսովորի կամ հաչել»: Հիմի այս «հայտնիների» «հերոսանալու» մարմաջով տառապելն է :
Ու մնում է առկախված հարցը. լավ հանուն ինչի՞. Ինչու են այդ մի քանի փաստաբանն ինքնուրույն, իրենց ուժերով անընդհատ ինքննվաստանում: Մի՞թե էժան փիարի, թե՞ ... 
հ.գ. նույնիսկ իսկական փաստաբաններն են արդեն համացանցի միջոցով իրար սթափության կոչեր անում, մեջբերեմ՝ Աշխհարհում էլ այդպիսի տեղ չկա, որտեղ պարտված "հեղափոխականները", իրենց ռազմագերի հռչակելով ու կամավոր բանտարկության գնալով, հերիք չէ դատարանին չեն հարգում, հլը մի բանել "ազատ" ԶԼՄ-ներում պաշտպանների դեմ նյութեր են պատվիրում։ Երևույթը տհաճ է, բայց մեղք դնելու չի։ Մարդիկ որոշ արկածախնդիր պոպուլիստների հորդորով երկրորդ անգամ ճակատագրական սխալ են գործում՝ հայերի մեջ թշնամի են փնտրում այնտեղ, որտեղ առնվազն իրենց վատը չեն ուզում։ Հարգելի ադեկվատ կոլեգաներ, հորդորում եմ ներողամիտ լինել։ Ուժեղը բարի է լինում, պարտվողը՝ չարացած։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել