Աբովյանի արձանն էլ հանենք, Մանկավարժականն անվանափոխենք, Աբովյան քաղաքի անունը փոխենք, Աբովյան փողոցի…Խաչատուր Աբովյանը՝ ռուսամետ, ռուսներին գովերգող, ռսասեր է եղել…Ոնց էլ գրել է. «Օրհնվի են սհաթը, որ ռսի օրհնած ոտը….»…
Մեղա քեզ, լեզուս չի ֆռռում կրկնեմ, ձեռս թուլացավ, չկարողացա գրել ռսի օրհնած ոտի Հայոց լիս աշխարհ մտնելու մասին…
Իսկ Հայոց լիս աշխարհի, ղզլբաշների տիրապետության տակ տառապող հայ ժողովուրդը գիտե՞ր որն է Ելքը…
Ելքն ինքնորոշվելն էր, առանց ռուսների օգնության երկիրն ազատագրելը, թուրքերին ու պարսիկներին կոտորելը, շրջակա ծովերը լցնելը…Բա՞…
Իսկ դուք ռսի օրհնած ոտ, օրհնված սհաթ…Փողոցների անվանափոխության նախագիծը քննարկենք, ամեն ինչ կկարգավորվի…Ամենակարևորը դա է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1100725343391449?notif_t=close_friend_activity¬if_id=1503987701525957
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել